44 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

14

44 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Ավագանու անգամ ընդդիմադիր անդամները ողջունեցին Ավինյանի մուտքը քաղաքապետարան և հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի։

Ավինյանն էլ հայտարարեց՝ դուք պետք է լինեք մեր աչքերը, ականջները և խիղճը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13֊ին, պատերազմով պայմանավորված, Երևանի ավագանու նիստը սեղմ օրակարգով էր՝ Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակելու կետին անդրադարձ չեղավ։ Այսօր քաղաքապետարանն արտահերթ նիստ է հրավիրել՝ ըստ էության, Տիգրան Ավինյանի պաշտոնավարումն արագացնելու համար։