Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

400 տոննա օգնություն կհասցվի Կոռնիձոր, այնտեղից էլ ռուս խաղաղապահների միջոցով՝ Արցախ

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր։

Նախատեսվում է Կոռնիձորից հումանիտար բեռը ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Կառավարությունը չէր մանրամասնել, թե ինչպես էր այդ օգնությունը հասցվելու պաշարված Արցախ։