3 զինված անձինք նռնակներով մտել են Նոր Նորքի ոստիկանություն։
Ոստիկանությունը որևէ հաղորդագրություն չի տարածել դեպքի առիթվ։
Զինված անձինք Մարտական եղբայրություն կազմակերպության համակիրներ են, նրանք պահանջել են ազատ արձակել իրենց 30 զինակից ընկերներին, որոնց այսօր ոստիկանությունը ձերբակալել է։
Հիշեցնենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնելիս են եղել Ոսկեպար, ձերբակալությամբ ոստիկանությունը կանխել է նրանց մեկնումը, սակայն մի քանիսն էլ ձերբակալվել են Ոսկեպարում։
Նոր Նորքի ոստիկանություն մտած զինված 3 անձանցից 2-ն իրենց իսկ ձեռքով նռնակները պայթեցրել են ու վիրավորվել։ 3-րդը նռնակը ձեռքին է եղել՝ պահանջելով ազատ արձակել այսօր Ոսկեպար գնացող Մարտական եղբայրություն կազմակերպության 30 անդամներին, որոնց ձերբակալել է ոստիկանությունը։
3-րդ անձին Նոր Նորքի ոստիկանությունում վնասազերծել են։