Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 2-ին մեկնել է Ղազախստան. Պատվիրակության կազմում ընդգրկված է 21 մարդ: Նրանք են՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը:
Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կառավարական պատվիրակությունը Ալմաթի մեկնումն ու վերադարձը հատուկ ինքնաթիռի չվերթով է: