Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2026. ի՞նչ անել ընտրություններից առաջ

02/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով լիբերալ սատանիստական հավաքական արևմուտքի և  պուտինյան աջակցությունը ՔՊ-ին՝  կարելի վստահ պնդել, որ առնվազն անմեղսունակ կարող է համարվել նա, ով դրսից եկող հնարավոր օգնության հույս ունի՝ իշխանափոխության իմաստով։

 Միևնույն ժամանակ ընդդիմադիր շարժումը, որի հավատավոր մասնակիցներից մեկն էլ ես եմ, տարբեր խարդավանքների, տարատեսակ շեղող օրակարգերի և գործողությունների տրամաբանական քաղաքական ներկապնակ չունենալու արդյունքում, չի կարող հասնել իշխանափոխության, այսպես կոչված, ոչ սահմանադրական ճանապարհով։

 Քաղաքական շախմատային պատ-իրավիճակ է ստեղծվել, որտեղ առկա չեն հեղափոխական իրադրության լենինյան երեք հատկանիշները։

1. Վերևները կարողանում են տարատեսակ խարդավանքներով, տնտեսական աճից գոյացած ֆինանսներով, արտաքին խաղացողների օժանդակությամբ, ոստիկանության բիրտ ուժով  կառավարել։

2. Ներքևները դեռ թույլ են տալիս իրենց կառավարել, և ներքևներից բարձրացող ընդդիմադիր ուժերը տրոհված են բազմաթիվ քաղաքական միավորների։

3. Ժողովրդական մասսաների տնտեսական վիճակը որոշակիորեն բավարար է և թվացյալ աղքատության մասին վիճակագրական ցուցանիշների մեծ մասը կեղծ է։ Իր հերթին նախկինում զսպված տնտեսական լոկոմոտիվները ‘ շինարարություն և սպասարկում, թափ են հավաքել և առնվազն երկու-երեք տարի իներցիոն բնույթի աճը շարունակվելու է, իհարկե, առավել նվազ ցուցանիշներով։

Բա սրա վերջը ի՞նչ է լինելու, և ինչպե՞ս հաղթել ապագա ընտրություններին:

1. Սրա վերջը հայկական պետականության կործանումն է՝ ըստ իմ բավարար մռայլ եզրակացության։

2. Իսկ ինչպե՞ս հաղթել ապագա ընտրություններում:

 Այ սրա մասին պետք է խոսել. պետք է քննարկել, պետք է լսել, պետք է դուրս գալ պաշտամունքային սարսուռից։

Որո՞նք են հաղթանակի հիմնական հնարավորությունները:

1. հանրային վիրտուալ կոմունիկացիա

2. սոցիալ-տնտեսական հարցադրում

3. արտաքին խաղացողների դատափետում

4. կուսակցական հիերարխիկ բուրգերի արհամարհում։

1.1. Ընդդիմությունը պետք մտնի տեսահեռակառավարման գործիքների դաշտ։ Ամիսներ շարունակ յութուբյան ալիքներով պետք սփռել բովանդակային խոսք, ներգրավել բլոգերների, ճանաչման նոր ալգորիթմեր փնտրել։

2026 թվականին հանրությունը պետք է դեմքով ճանաչի նոր մարդկանց, նոր ընդդիմադիր երիտասարդին։

2.1. Ընդդիմադիր ցանկացած շարժում, խոսք պետք ուղղված լինի  ընտրողի տնտեսական շահերին, յուրաքանչյուր ընտրող ընդդիմադիրի մեջ պետք է տեսնի իր փաստաբանին, իր տնտեսական հաշտարարին, իր շահառուին։

3.1. Արտաքին ոչ մի խաղացող Հայաստանում չպետք է ազդեցություն ունենա։ Նրանց դեմ պետք է տարվի տոտալ համընդհանուր մերժում։ Վերջին վեց տարվա  ընթացքում քպ-կաններին  տրված նրանց աջակցությունը բավարար է նրանց մեր երկրի ներքին կյանքից վտարելու համար. մանավանդ որ  կոշտ հակառուսական խոսք բերողներից  շատերը ընդամենը քպ-կան արբանյակներ են։

4.1. Կուսակցական բոլոր կառույցները ապացուցել են, որ ամբողջովին գտնվում են արտաքին խաղացողների, նախկին և ներկա ֆինանսական խմբերի ազդեցության տակ, որի փայլուն ապացույցը չարաբաստիկ մանդատների վայր չդնելու ստորացուցիչ փաստն է։

 Ուստի անհրաժեշտ է նոր ընտրություններին գնալ նոր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների դաշինքներով։

Շարունակելի…

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Եկեղեցու բակում թողած, հետո մանկատուն տեղափոխված փոքրիկը տուն է վերադարձել

Հաջորդ գրառումը

Ստուգեք Ձեր գիտելիքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ստուգեք Ձեր գիտելիքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական