2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:
«Մի տնից չենք, մի հալի ենք։ Վերջին պահին, որ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս-նոյեմբեր ամիսներ։ Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է, ծանրաբեռնվածության պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։