Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2025-ի ընթացքում մեդիադաշտում ընդհանուր խախտումների քանակն ավելի շատ է եղել, քան 2024-ին. ԽԱՊԿ նախագահ

26/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների մոտ կեսը, եթե ոչ մեծամասնությունը և դատական գործերի մոտ կեսը պետական պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել։ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ2025-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս այսօր այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Պետք է հանուն արդարության ասել, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում, և տարվա ընթացքում արձանագրել ենք դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով։ Կոնֆլիկտային այդ իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակն ավելի է, քան 2024-ին։

Եթե թվերով խոսենք, ապա 3 կատեգորիաներով՝ ֆիզիակակն բռնություններ, այլ տեսակի ճնշումներ՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ, և տեղեկություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտում, անցած տարի արձանագրվել է 224 դեպք, մինչդեռ 2024-ին դրանք 208-ն էին։ 2025-ի 4 եռամսյակի արդյունքներով՝ ֆիզիկական բռնությունների քանակը 15-ն է, այլ տեսակի ճնշումների քանակը 108-ը, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 101-ն են։ Ֆիզիկական բռնությունները և՛ 2024-ին, և՛ 2025-ին նույն մակարդակի վրա են եղել՝ 15 դեպք»,- ասաց բանախոսը։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ 2025-ին իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-եկեղեցի սրացումները, կալանավորումները ԶԼՄ-ները լուսաբանել են ծայրահեղ դիրքերից՝ համաձայն նրա, թե քաղաքական ինչ դիրքորոշում ունի տվյալ լրատվամիջոցը։

«ՑՑուն կերպով ևս մեկ անգամ արտահայտվեց մեր լրատվական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, մի բան, որ բոլոր զեկույցներում ընդգծվում է որպես բացասական գիծ։ Այս իրավիճակում քաղաքակիրթ բանավեճ, սուր հարցերին շուրջ կոնստրուկտիվ քննարկում գրեթե չի լինում։ Դա մտահոգչ է հատկապես գալիք ԱԺ ընտրությունների առումով, երբ կարծիքների բախումն է, որ ընտրողին թույլ կտա գիտակցված ընտրություն անել»,- ասաց ԽԱՊԿ նախագահը։
Աշոտ Մելիքյանը նկատեց՝ բնական է, որ կոնֆլիկտային իրավիճակները, ԶԼՄ-ներում վիրավորանքն ու զրպարտությունը հանգեցրել են մեծ թվով դատական գործերի, և 2025-ի ցուցանիշներն այդ համատեքստում հանադրելի են 2019-ի, հետպատերազմական 2021-ի տվյալների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մաhացել է Ռոբերտ Նազարյանը

Հաջորդ գրառումը

Ճանապարհը կգործի առանց Հայաստանի համար որեւէ հարկ ու տուրքի, ու Հայաստանին բաժին կհասնի միայն ընկերությանը վճարվող փողի 26 տոկոսը. վերլուծություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Ճանապարհը կգործի առանց Հայաստանի համար որեւէ հարկ ու տուրքի, ու Հայաստանին բաժին կհասնի միայն ընկերությանը վճարվող փողի 26 տոկոսը. վերլուծություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական