Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

2024-ին Գերմանիան 230,4 միլիոն եվրոյի զենք է արտահանել Թուրքիա

Գերմանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ 2024 թվականին 230,8 միլիոն եվրոյի զենք է արտահանել Թուրքիա, ինչն  ամենաբարձր ցուցանիշն  է 2006 թվականից ի վեր։

Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենի՝ «Սառա Վագենկնեխտ միություն՝ հանուն բանականության և արդարության» խմբի դիմումին ի պատասխան՝  Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հետևյալ տեղեկությունն է  հայտնել.

«Խոսքը 79,7 մլն եվրոյի զենքի եւ 151,1 մլն եվրոյի այլ ռազմական արտադրանքի մասին է։ Գերմանիան վերջին տարիներին կտրուկ կրճատել է Թուրքիա զենքի արտահանումը։ 2023 թվականին հաստատվել են 1,22 միլիոն եվրո արժողությամբ 17 փոքր ծրագրեր»։

Սեպտեմբերի վերջին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի համար նախատեսված մեծ քանակությամբ տորպեդների, կառավարվող հրթիռների և սուզանավերի բաղադրամասերի արտահանումը   հաստատվել է։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թուրքիային զենքի  մատակարումն անվանել է «անխոս»։

 Հոկտեմբերին Ստամբուլ կատարած այցի ժամանակ նա պաշտպանել է այդ  մատակարարման որոշումը։