Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը եւ բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման եւ հայ ժողովրդի դեպի ապագա նայելու ձգտման համար. Փաշինյան

30/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ, դեռեւս հաղթահարված չեն համավարակի եւ 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական եւ անվտանգային աղետալի հետեւանքներն ու մարտահրավերները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստռում ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ուղերձը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ուղերեձը.

«2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը եւ բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման եւ հայ ժողովրդի դեպի ապագա նայելու ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրեցինք 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար:

Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022-ի բյուջեում եւ գործունեության ծրագրում, հավակնոտ են եւ իրատեսական: Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլեւ հասրաակական եւ մշակութային վերափոխումներ: Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը: Ամենակարեւորը, թերեւս պլանավորման եւ իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, հետեւաբար կառավարության սահմանած նպատակների իրագործման դանդաղման եւ խոչընդոտվում է տնտեսական աճը:

Այս առումով էական դեր ունի մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ դրան ուղղված  կառավարության ջանքերն սկսել են արդյունքներ տալ, ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ  լինելու համար ներդրումներ են անում՝ ձգտելով դրանով ծրագրերն իրականացնել որակով եւ ժամանակին:

Կառավարությունը շարունակելու է այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք. Առաջինը, պետական գնումների համակարգի թափանցիկություն, 2. Մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացում, 3. Հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները:

Հաջորդ կարեւոր խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարեւորագույն խնդիրներից է: Արդյունքում կբարձրանա ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց  հարկերը ծախսվում են առավել արդյունավետ եւ թիրախային: ՀՀ քաղաքացիները ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա: Սրա կարեւոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման եւ իրականացման տարբեր փուլերում,  ինչի ուղղությամբ արդեն բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում:

2022-ի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերթությունների վրա.

1.            Անվտանգության համակարգի բարեփոխում

2.            Ենթակառուցվածքների զարգացում,

3.            Կրթության եւ գիտության արդիականացում:

Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգությանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւ ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ  դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը:

Այս իմաստով կարեւոր է նաեւ տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ  քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական  գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Նաեւ այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համր՝ ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը եւ բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթություն է: Մեր նպատակն է անձի կրթությունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու  միակ ճանապարհը: Գիտության եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն են եւ այստեղ էլ կառվարություն արդեն իսկ ներդբնում է ֆինանսավորման նոր բանաձեւերի:

Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը: Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու եւ ըստ էութփյան, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից:

2022 թվականի մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները, միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը:

Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները եւ նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վտահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Վահան Տեր-Ղազարյանի մահվան կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Այսօր եւ վաղը, երեկոյան ժամը 20։00-22։00-ը Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Այսօր եւ վաղը, երեկոյան ժամը 20։00-22։00-ը Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական