Ավարտվեց Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունը. տեղեկացնում է «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը։
«4 մարզերի 626 տեղի համար դիմել էր 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական): Բուժզննության, ֆիզպատրաստության ու IQ թեստի փուլը (նվազագույն շեմը) հաղթահարել ու հարցարցույցների փուլ են անցել 1004 հոգի: Այդ դիմորդներից հարցազրույցը հաղթահարածները իրար հետ մրցում էին ըստ մարզերի՝ IQ թեստի ու ֆիզպատրաստության միավորների հանրագումարով:
Ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնի մարզում, ուր անցողիկ շեմը 40 միավոր էր: Այս մարզ են ընդունվել 135 դիմորդ, որոնցից 71-ը՝ քաղաքացիական և 7-ը՝ իգական սեռի: Այս մարզում ամեն տեղի համար 4-ից ավելի դիմորդ կար:
Կոտայքի մարզում անցողիկ շեմը 35 միավորն էր, ընդունվել է 197 դիմորդ, որոնցից 94-ը՝ քաղաքացիական և 9-ը՝ իգական սեռի:
Տավուշի մարզում էլ անցողիկ շեմը 28 միավոր էր, ընդունվել են 136 դիմորդ, որոնցից 57-ը՝ քաղաքացիական և 2-ը՝ իգական սեռի:
Իսկ ահա Գեղարքունիքի մարզում դիմորդները քիչ էին, անցել են բավարար գնահատականների շեմերը հաղթահարած բոլոր դիմորդները, բայց արդյունքում դեռ 36 թափուր տեղ էր մնացել: Այդ տեղերը լրացնելու համար դիմում են ներկայացրել այլ մարզերի մրցույթները չհաղթահարած 123 դիմորդ: Այդ 123-ից ամենաբարձր միավորներով 36 հոգին ընդունվել են Գեղարքունիք: Լրացուցիչ մրցույթում անցողիկ շեմը 37 միավորն էր: Այս ամենի վերջում Գեղարքունիքի մարզում ընդունվել են 158 դիմորդ, 85-ը՝ քաղաքացիական ու միայն 1 կին:
Նշեմ, որ առողջական վիճակի (այդ թվում՝ 160 սմ հասակի), ֆիզպատրաստության ու IQ թեսթի նվազագույն շեմերը հաղթահարած ու հարցազրույցից չկտրված բոլոր կանայք ընդունվել են առանց մրցակցության:
626 ապագա պարեկները շուտով կսկսեն 5-ամսյա ուսումնական պրոցեսը, իսկ վերջում ավարտական քննությունները բարեհաջող հանձնածները 2023 թվականի հունվարն դուրս կգան ծառայելու այդ 4 մարզերի բնակիչներին:
Հ.Գ. Հավելեմ, որ ֆիզպատրաստվաության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից): Հարցազրույցի փուլում դիմորդները ստացել են միայն «դրական» և «բացասական» գնահատականներ: Ֆիզպատրաստության ու IQ թեստի գումարային հավասար գնահատականների դեպքում առա