Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է:
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ ոչ ադրբեջանական, ոչ ռուսական կողմերից արձագանք չկա․ իրենք համբերատար սպասում են։
«Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի։ Սահմանված կարգով և օղակներով դիմել ենք և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին, բայց կարելի է ասել՝ քար լռություն է, դեռ պատասխան չկա»,-մանրամասնեց Սարգսյանը։
Հիշեցեննք, որ հումանիտար օգնությամբ բեռնավորված 19 մեքենա երեկ Երևանից ուղևորվել է Կոռնիձոր, հասել Լաչինի միջանցքին ու կանգ առել։