Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։

Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր կանանցից բացի, Քպ-ի առաջնորդին մոտեցավ սևազգեստ մի կին և հուզմունքը չկարողանալով զսպել՝ Փաշինյանի երեսին շպրտեց՝ դու ես սպանել իմ որդուն, ես 18 տարի երեխա եմ մեծացրել, տվել քեզ, դու տարար-վառեցիր երեխայիս ու մոխիր տվեցիր ինձ։

Փաշինյանին աստվածացնեղ ամբոխը քար կտրեց։ Քար կտրեց նաև Փաշինյանը՝ կմկմալով ինչ-որ անիմաստ բառեր ասելով։ Նա չէր սպասում այսպիսի շրջադարձի։
«Խաղաղություն, թոշակ, առողջության ապահովագրություն» կրկնվող քարոզը ու այդ քարոզը հիպնոսացած լսող, քրքջացող, ծափահարող, էյֆորիայի մեջ գտնվող ամբոխը համարձակվել է ճեղքել մի կին, որը Փաշինյանին ու նրա երկրպագուներին հիշեցնում է դառն իրականությության, հանցագործության ու ողբերգության մասին ու ճակատին շրխկացնում, որ դրա մեղավորը նա է՝ համարյա «աստվածացած» Փաշինյանը։

Այդ կինը 2023 թվականի հունվարի 19-ին, չբացահայտված հանգամանքներում Ազատի զինվորական կացարանում այրված 15 զինվորներից մեկի մայրն էր։

Նա գոչեց՝ 2 անգամ քեզ եմ ընտրել, անիծվի այդ օրը։

Կինը չէր հանգստանում։ Խիստ անհարմար իրավիճակը մեղմելու համար Փաշինյանը բարձրախոսը ձեռքը վերցրեց, կանգնեց ավտոմեքենայի վրա ու սկսեց արդարանալ, թե ինքն ի՞նչ մեղավոր է, դատաքաննություն է ընթանում, հանգամանքները պարզվում են ու մի շարք այլ մանիպուլատիվ, անիմաստ բառեր ու նախադասություններ։

Սարսափելի էր, երբ Փաշինյանը գոռաց կնոջ վրա՝ խի՞ չես ընդդիմության հանրահավաքներին գնում։
Այսինքն՝ ի՞նչ. էլի ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ անհասկանալի, առեղծվածային, կասկածելի պայմաններում 15 ընտանիքի ճրագ է մարվել, ու դրա համար 3 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Պաշտպանության նախարարը, վարչապետն իրենց այնպես են պահում, ասես հերոսություն են արել։

Ամենասարսափելին հետո էր, երբ վշտից ու ցավից բորբոքված որդեկորույս մոր ձայնը փորձեց խլացնել նիկոլական ամբոխը՝ «Նի-կոլ վարչապետ» վանկարկումներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

Հաջորդ գրառումը

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածոը կձերբակալվի. ՔԿ

06/06/2026
Հաջորդ գրառումը
Screenshot

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական