Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր տասնօրյա ամբողջական շրջափակումից հետո Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջնորդությամբ 15 հիվանդ՝ ուղեկցող 9 անձանց հետ, տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Օրվա ընթացքում նախատեսվում է Արցախ վերադարձնել պետպատվերով բուժման նպատակով Հայաստան ուղարկված 16 հիվանդներին, ինչպես նաև շտապ Արցախ հասցնել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։
Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահների տեղաշարժը չի վերականգնվել, ինչը նշանակում է, որ պարենամթերքի և այլ անհետաձգելի ապրանքների մատակարարումը դեռ ամբողջությամբ արգելափակված է։