«Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն Արցախի դեմ իրականացրին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- հայտարերլ է ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Նա հիշեցրել է ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, մարդկանց գլխատումների ու խոշտանգումների բազմաթիվ փաստերը:
Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին: