Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ճապոնական պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ

Պաշտոնական Տոկիոն մանրամասնել է, որ  պատժամիջոցներ կկրի ռուսական քաղաքական վերնախավի  վեց ներկայացուցիչ,  այդ թվում՝  նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Դմիտրի Մեդվեդեւը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը նույնպես պատժամիջոցների թիրախ են:

Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, ապա դրանք  կսառեցվեն։ Արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ: Տոկիոն արգելք է դրել ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի, մասնավորապես, կիսահաղորդիչների աճին։