Հայերը բողոքի ցույց են արել ու փակել Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին՝ բաց թողնելով երթևեկության միայն մեկ գիծ շտապօգնության մեքենաների համար: Նրանք պահանջում են Իսպանիայից ճանաչել Արցախի անկախությունը, նաև որ Իսպանիան դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: «Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեռնեն: Իսպանիան պետք է հասկանա, թե ինչ է Արցախում կատարվում ու դատապարտի իրավիճակը»,-պահանջում են հայ ցուցարարները:








