Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին ժամանել է Ղազախստան, որից հետո կմեկնի Ուզբեկստան:
France 24 պարբերականը նշում է, որ Աստանայում իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կստորագրվեն մի շարք պայմանագրեր, այնուհետև Մակրոնը կհանդիպի ուսանողների հետ, որից հետո կմեկնի Սամարղանդ։France 24 պարբերականը նշում է, որ Աստանայում իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կստորագրվեն մի շարք պայմանագրեր, այնուհետև Մակրոնը կհանդիպի ուսանողների հետ, որից հետո կմեկնի Սամարղանդ։
Ֆրանսիան մտադիր է մեծացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։
Ելիսեյան պալատը նախանշել է Կենտրոնական Ասիայի երկրներ Ֆրանսիայի ղեկավարի այցի երկու հիմնական նպատակը. ռազմավարական և տնտեսական կապերի «դիվերսիֆիկացում» և պայմանագրերի կնքման միջոցով ներկայության ամրապնդում էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարումների, տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են նաև պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին։
Մակրոնի հետ մեկնել են արդյունաբերության, արտաքին առևտրի նախարարները և մոտ 15 խոշոր ընկերությունների ղեկավարներ: Նրանք կաշխատեն ամրապնդել տնտեսական գործընկերությունը Ղազախստանի հետ, որտեղ Ֆրանսիան, ըստ France 24-ի, հինգերորդ օտարերկրյա ներդրողն է՝ առաջ անցնելով Չինաստանից: Ֆրանսիան, մասնավորապես, հետաքրքրություն է ցուցաբերում՝ մասնակցելու Ղազախստանում առաջին ատոմակայանի կառուցման նախագծին։
Ղազախստանից հետո Ֆրանսիայի նախագահը նախարարների ու խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ կայցելի Ուզբեկստան, որտեղ կմնա մինչև նոյեմբերի 2-ը: