Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆրանսիայի նախկին դեսպանը շնորհավորել է Արցախի բնակիչներին Վարդավառի կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը շնորհավորել է Արցախի բնակիչներին Վարդավառի կապակցությամբ։

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Բարի Վարդավառ եմ մաղթում իմ բոլոր հայ ընկերներին»,- գրել է Լաքոտը :

«Այս տարի մեր մտքերը հատկապես ԼՂ-ում բնակվողների հետ են, որոնք 217 օր ապրում են շրջափակման մեջ»,-հայտնել է նա։

«Թող այս Վարդավառը մաքրման եւ նորացման տոն լինի։ Թող այն արթնացնի քնած խիղճը»,-իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի նախկին դեսպանը։