Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ֆրանսիայի խորհրդարանն առայժմ չի լուծարվի, Մակրոնն էլ հրաժարական չի տա

Ֆրանսիայի խորհրդարանի լուծարման հավանականությունը նվազել է. այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնակատար Սեբաստիան Լեկորնյուն։

Նա նշել է, որ տարբեր քաղաքական կուսակցությունների հետ բանակցություններից հետո կա ընդհանուր ցանկություն՝ պետական ​​բյուջեն հաստատել մինչև 2025 թվականի ավարտը։

Ըստ The Guardian-ի ՝ Լեկորնյուի հայտարարությունը դիտվում է որպես ֆրանսիական քաղաքականության մեջ լարվածությունը մեղմելուն ուղղված քայլ։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը շարունակում են պահանջել խորհրդարանի լուծարում և նոր ընտրություններ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում հայտարարել էր, որ մտադիր  չէ  հրաժարական տալ մինչև 2027 թվականը, սակայն եթե Լեկորնյուի ջանքերը անհաջող լինեն, խորհրդարանի լուծարումը  հնարավոր տարբերակ է։