Ֆրանսիան դատապարտում է Սիրիայում կրոնական հողի վրա խաղաղ բնակչության նկատմամբ բռնության բազմաթիվ դրվագները և կոչ է անում երկրի նոր իշխանություններին հետաքննել բոլոր նման հանցագործությունները: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Սիրիայում Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում տեղի ունեցած լուրջ բռնությունների առնչությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք կրոնական հողի վրա խաղաղ բնակչության և բանտարկյալների նկատմամբ բռնության ակտերը»:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունը հիշեցրել է իր հանձնառությունը երկրում իշխանության խաղաղ անցմանը՝ առանց արտաքին միջամտության, որը կերաշխավորի էթնիկ և կրոնական բազմակարծության պահպանումը Սիրիայում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա կլինի երկրում պառակտումն ու բռնությունը կանխելու միակ միջոցը և խոստացել է բոլոր ջանքերը գործադրել իշխանության խաղաղ անցման պայմանները կատարելու համար։