Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարզի յուրահատուկ ու արժեքավոր, բացառիկ գտածոներով հարուստ պատմամշակութային կենտրոնների թվին է դասվում Կապանի երկրագիտական թանգարանը։

Տարածաշրջանի հնագիտական և երկրագիտական իրերը պահպանելու, ցուցադրելու, ինչու ոչ, նաև հետազոտելու համար նախորդ դարակեսին պահանջ է առաջանում, այնուհետև որոշվում է քաղաքում բացել տարածաշրջանի երկրագիտական  թանգարանը։

Թանգարանն ունի երկու մասնաշենք։ Գլխավոր երկհարկ շենքում իրականացվում է հիմնական ցուցադրությունը, իսկ մյուսում տեղակայված է թանգարանային իրերի վերականգնման, ամրակայման լաբորատորիան և միջոցառումների, կրթական ծրագրերի, գիտաժողովների համար նախտեսված լսարանը։

Վերջերս բացված այս կենտրոնում համապատասխան սարքավորումների միջոցով մասնագետներն իրականացնում են պեղված և հայտնաբերված հնագիտական իրերի վերականգնման և ամրակայման մանրակրկիտ աշխատանքներ, ինչի շնորհիվ գտածոներին  փորձում են վերադարձնել իրենց երբեմնի ձևն ու տեսքը։

Թանգարանի ցուցադրությունը սկսվում է բակում տեղադրված  քարակերտ կոթողների բացօթյա ցուցադրությամբ, որոնք այցելուներին դարերի հեռուներից հասցնում են մինչև հեթանոսության շրջան։

Առաջին հարկի ցուցադրությունները վերաբերում են տարածաշրջանի ազգագրությանը, ինչպես նաև Սյունիքի 19-20-րդ դարերի պատմությանը՝ հայ-թաթարական բախումներին, առաջին աշխարհամարտի տարիներին, Զանգեզուրի հերոսամարտին, ինչպես նաև ունեն ցուցանկյուն՝ նվիրված Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված մեր հայորդիների հիշատակին։

Ցուցադրությունների մեջ ներառված է նաև պատմության մեջ առանձնակի դերակատարում ունեցող հայտնի կապանցիների մասին պատմող նյութերը։ Արժանավորներից է եղել մեծահարուստ, Բաքվի հայտնի նավթարդյունահանող Գասպար Տեր Մարգարյանցը։ Նրա կինը՝ Շուշանիկը, եղել է Սիսիանի Լոր գյուղից։ Աձնական կյանքում, ցավոք, սիրված զույգի երջանկությունը լիարժեք չի եղել․ ամուսինները զրկված են եղել զավակ ունենալու հնարավորությունից։ Սակայն նրանց համար «զավակներ» են դարձել 20-րդ դարասկզբին հիմնած իրենց դպրոցները՝  Շերվանանց գյուղի երկդասյա-երկսեռ հայտնի դպրոցը, որը համարվել է տարածաշրջանի կրթության լուսավորության հիմնասյուներից մեկը, Լոր գյուղի դպրոցը, որտեղ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 16-ամյա սան Ակսել Բակունցը։

«Թանգարանի էքսպոնատները միշտ ավելացվում և թարմացվում են ոչ միայն նոր գտածոների հայտնաբերման շնորհիվ, այլև այն մարդկանց, որոնք ուրախությամբ ու ինքնահոժար թանգարանի միջնորդությամբ՝ պատմությանն ի պահ են հանձնում տարիների բովում թրծված՝ սեփական կամ իրենց մոտ հայտնաբերված պատմական արժեքավոր իրեր, արխիվային հետաքրքիր փաստաթղթեր ու նամակներ,- զրույցի ընթացքում ներկայացրեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։ –Վերջերս ութսունվեցամյան Անիչկա Պետրոսյանը մեր թանգարանին հանձնեց եղբոր՝ խորհրդային տարիների  հայտնի օդաչու Սերգեյ Պետրոսյանի անձնական իրերը։ Ինչ խոսք, նմանօրինակ արխիվային նյութերը նպաստում են թանգարանի պահպանության ֆոնտի հարստացմանը, ամբողջական են դարձնում տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ փաստերը, վավերագրում են հայորդիների՝ հայրենիքին մատուցած ծառայությունները, ինչպես նաև, այցելուների մոտ ավելացնում են թանագարանի ցուցադրությունների նկատմամբ հետաքրքրությունը»։

Թանգարանի եզակի նմուշներից է կնոջ կերպարանքով խեցանոթը։ Ա․ Հայրապետյանի խոսքով՝ այն համարվում է բացառիկ գտածո ոչ միայն Սյունիքի տարածաշրջանում, այլև ողջ Հայաստանում։

Թանգարանի երկրորդ  հարկի դռների բացվելուն պես այցելուի առջև տարածվում է հնագիտության մի ողջ աշխարհ։ Այստեղ ցուցադրվում են տարածաշրջանի գյուղերից ու պատմական վայրերից հայտնաբերված պղնձե և բրոնզե աշխատանքային գործիքներ, զարդեր, խեցեղեն, յուրատիպ քանդակներ․․․

2016-ին թանգարանին է հանձնվում Կապանի Եղվարդ գյուղից  հայտնաբերված ձիու բրոնզե ճակատակալ։ Գտածոն, փաստորեն, պատմական արժեք է ստանում վրան առկա սեպագիր արձանագրության վերծանումից հետո․ այնտեղ հիշատակվում է Արգիշտի արքայի անունը։

Անխոս, պարզ աչքին անգամ նկատելի է, որ թանգարանն ունի ցուցադրությունների համար տարածքի խնդիր։ Այստեղ կան ցուցահարթակներ, որոնք ուղղակի լի են իրերի առատությունից։ Փաստենք նաև, որ տարածաշրջանի պատմական հնավայրերում հաճախակի կատարվող պեղումների արդյունքում ևս թանգարանային հավաքածուն հարստանում է նոր գտածոներով՝ վառ օրինակ վերջերս   Կապանի արքայական պալատի, Քաջարանի բաց հանքի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներն են։

Ուրախությամբ պետք է փաստենք, որ թանգարանում Սյունաց աշխարհի պատմական ժառանգության պահպանության և ցուցադրության կարևոր գործառույթից զատ՝  աշխատանքին նվիրյալ  թանգարանի տնօրենի և աշխատակիցների ջանքերով կազմակերպվում են գիտահետազոտական աշխատանքներ, իրականացվում են կրթամշակութային միջոցառումներ, գիտարշավներ, դպրոցահասակների համար մշակվում և իրականացվում են ազգային, մշակութային խաղեր, մրցույթներ, վարպետաց դասեր, ինչի շնորհիվ ևս վերջին տարիներին եռապատկվել է թանգարանի այցելուների թիվը։

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

արձակագիր, մանկավարժ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զգում ե՞ք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը անում ենք բոլորովս. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական