Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

Քաղաքագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է օգոստոսի 19-ին, Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի՝ ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ  Յունուսովի հետ հարցազրույցին։

Նա գրել է.

Պողոսը հանրային եթերում ադրբեջանցի հյուր է ընդունել, ու սա բաց տեքստով հայերին ասում է այն, ինչի մասին տարիներ շարունակ ինքս խոսում եմ:

Այսինքն՝

1. սա՝ «խաղաղություն» կոչված գործընթացը, ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է,

2. սա (միջանցք կոչվածը) թուրքախոս պետություններին միացնելու մասին է,

3. այս գործընթացում ԱՄՆ գործում է Թուրքիայի շահերի ծիրում, քանի որ մեր տարածաշրջանը ռուսների դուրս գալուց հետո կհանձնվի Թուրքիայի կառավարմանը, և

4. Հայաստանին այս պրոցեսում ինչ-որ պահի կուլ կտան վերջանականապես. բանախոսի ասած «Հայաստանին էլ են ներգրավում»-ը հենց այդ համատեքստն է:

Կարճ ասած՝ մեկ տարի ժամանակ ունենք. կամ Նիկոլին ուղարկում ենք հորանց տուն, կամ բոլոր հայերը հետզհետե կամավոր կամ պարտադրաբար լքում են Հայաստանը:

Այլ տարբերակ չկա, որքան էլ փնտրեք: