Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Երկխոսություն լուսավորված էջերի միջև

23/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական և եթովպական մանրանկարչության գեղարվեստական ընդհանրություններ և ինքնատիպություն. «Թերլեմեզյան» ցուցասրահ

Հայկական և եթովպական մանրանկարչական դպրոցները, յուրօրինակ զարգացում ապրելով իրենց պատմական ընթացքում, միավորվում են միևնույն ներշնչման աղբյուրով՝ հավատքի խորությամբ, սրբազան տեքստերի մեկնության հանդեպ խոր նվիրումով և պատկերագրության միջոցով փոխանցվող հոգևոր փորձառությամբ։

 Այս ցուցահանդեսը ներկայացնում է քրիստոնեական արվեստի երկու ինքնատիպ և բազմաշերտ դրսևորումները՝ հայկական և եթովպական մանրանկարչությունը։ Թեև հայկական և եթովպական ձեռագիր մատյանների նկարազարդման ավանդույթները ձևավորվել են տարբեր աշխարհագրական ու մշակութային պայմաններում, դրանք արտահայտում են տեղի հոգևոր կյանքի, գեղարվեստական լեզվի և մշակութային ինքնության յուրահատուկ արձագանքը։

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Եթովպական Ուղղափառ Եկեղեցին պատկանում են Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին։ Դավանաբանական առումով նրանք հավատարիմ են մնում միաբնական քրիստոսաբանությանը՝ ըստ որի՝ Քրիստոսի էության մեջ միավորված են աստվածայինն ու մարդկայինը՝ մեկ անբաժան ամբողջության մեջ։

Ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները ներկայացնում են պատկերային մշակույթի արժեքավոր նմուշներ՝ ձևավորված երկու եկեղեցական ավանդույթներում։ Դրանք դիտարկվում են ոչ միայն որպես արվեստի գործեր, այլև որպես ազգային ինքնության, հոգևոր հիշողության և սրբազան հաղորդակցության կրողներ։

 Հայկական մանրանկարչությունն իր ձևավորման առաջին իսկ դարերից ի վեր եղել է ձեռագրային մշակույթի անբաժան մասը։

Միջնադարյան Հայաստանի տարբեր կենտրոններում՝ Վաղարշապատում, Գլաձորում, Սյունիքում, Արցախում և Կիլիկիայում, գործել են ձեռագրատներ, որտեղ սրբազան տեքստերը թարգմանվում, մեկնվում և պատկերազարդվում էին՝ ստեղծելով խորհրդանիշներով հարուստ պատկերային համակարգեր։

 Հայ մանրանկարչության ոճական առանձնահատկություններից են գծային նրբությունը, ճարտարապետական մտածողությամբ զարդանախշային լուծումները, գունային ներդաշնակ համադրությունները և կառուցվածքային խստությունն ու հստակությունը։ Եթովպական ձեռագրային արվեստը ծաղկել է Աքսումի թագավորության ժամանակաշրջանում, երբ երկրի մշակութային ու կրոնական զարգացմանը զուգընթաց, ձեռագրերը դարձել են արվեստիկարևոր ձև՝ կրոնական և պատմական ժառանգության արտահայտման համար։

«Թևահեդո», որը նշանակում է «միավորված», ոչ միայն արտացոլում է Եթովպական եկեղեցու դավանաբանական ընկալումը՝ Քրիստոսի աստվածային և մարդկային էությունների միասնությունը, այլև ձևավորում է նկարչական մտածողության հիմքերը, որտեղ պատկերները համադրաբար և ներդաշնակորեն ներկայացնում են աստվածայինի ու մարդկայինի միությունը։

 Եթովպական մանրանկարչությանը բնորոշ են հստակ կառուցվածք ունեցող կոմպոզիցիաները, կերպարների խոշորաչք արտահայտչականությունը և խորհրդանշական պարզությունը, որոնք ծառայում են ոչ թե արտաքին նմանության, այլ՝ հոգևոր ներգործության։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները ստեղծվել են մասնակիցների կողմից՝ որպես ուսումնագիտական և ստեղծագործական որոնումների արդյունք։

 Հայկական մանրանկարչության ուսումնասիրման զուգահեռ՝ նրանք անդրադարձել են եթովպական պատկերագրական ավանդույթին՝ փորձելով պատկերացնել սրբազան մեկնությունների այլընտրանքային մշակութային ձևաչափեր։

 Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ձևավորված ձեռագրագիտության և կրկնօրինակման միջոցով պահպանության ուղղվածությունը խթանել է հետաքրքրությունը նաև այլ Արևելյան ուղղափառ եկեղեցիների պատկերային ժառանգությանը։

Ցուցադրությունը դիտարկվում է որպես բաց երկխոսություն՝ հիմնված համատեղ ուսումնասիրության և հավատքի վրա։ Այն չի առաջարկում վերջնական եզրակացություններ, այլ խրախուսում է նոր մեկնություններ և հետազոտական հարցադրումներ։

 Հայ մանրանկարչության կառուցվածքային խորհրդաբանությունը և եթովպական մանրանկարի խորհրդանշական պարզությունը հանդես են գալիս որպես հավասարարժեք գեղարվեստական լեզուներ, որոնք այսօր էլ արդիական են համաշխարհային մշակութային ժառանգության տարածքում՝ միահյուսելով հավատը, գեղագիտությունը և հիշողությունը։

Դասախոսներ` Վարդանուշ Ղազարյան, Սուսաննա Ղազարյան, Անուշ Ստեփանյան, Գայանե Բարխուդարյան, Սիրարփի Միրզոյան, Դիանա Լևոնյան։

Համակարգող` Ելենա Մովսեսյան։

Լուսանկարները՝ Սպարտակ Ավետիսյանի։

Պատրաստեց  արվեստագետ, քոլեջի դասախոս Գայանե Բարխուդարյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

Հաջորդ գրառումը

Որ փողոցներով են անցնելու Ջահերով երթի մասնակիցները

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Որ փողոցներով են անցնելու Ջահերով երթի մասնակիցները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական