Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Օրակարգում Դատական օրենսգրքում, Զինծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր են․ ԱԺ նիստը՝ ուղիղ

ՀՀ Ազգային ժողովn այսօր՝ մայիսի 24-ին շրունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

Այսօր, մասնավորապես, խորհրդարանը կքննարկի վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.

– «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

– «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

– Կամավոր աշխատանքի մասին,

– Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

– ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում

– Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում: