Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանը զգուշացրել է՝ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի՞. որքանով է իշխանությունը լուրջ ընդունել. 168.am

18/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի ուղերձին անդրադառնալիս՝ հիմնական շեշտը դրվում է ԱԽ նիստում՝ պատերազմի 4-րդ օրը, պատերազմական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկի վրա:

Մինչդեռ մինչ այդ՝ հունիսի 19-ի նիստում, ըստ ուղերձի, գեներալ-գնդապետը զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Օնիկ Գասպարյանի պնդմամբ, տրված առաջարկն Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվել է, սակայն հարցադրում է արվել՝ «եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք», ինչին հնչել է պատասխան՝ «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»:

Այն, որ Օնիկ Գասպարյանի կողմից, որպես ԳՇ պետի՝ եղել է զգուշացում Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չի հերքում նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.):

Հավելենք, որ ըստ ԱԽ-ի 21.08.2020 թ. նիստի արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «… Արևելյան օպերացիոն ուղղությունում․․. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»:

Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը, իհարկե, մի քիչ վիճելի է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ՀԱՊԿ անդամ ՀՀ-ին ուղիղ պատերազմ չէր հայտարարի, բայց եթե մի պահ ընդունենք, որ ասվածը իրատեսական է՝ որքանով է փաշինյանական իշխանությունը հաշվի առել Օնիկ Գասպարյանի զգուշացումը Թուրքիայից եկող սպառնալիքի մասին՝ աչքի տակ ունենալով նաև Սիրիայում թուրքական օպերացիոն սցենարը, երբ հրետանուն և հակազդական համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, ինչպես նաև կամիկաձե դրոններ է օգտագործել՝ դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին:

Հեղինակավոր պարբերականներն ու ռազմական փորձագետներն «իդլիբյան» սցենարը նկատի ունենալով՝ արձանագրել էին, որ Թուրքիան առաջին երկիրն է, որն ունակ է մարտական գործողություններ իրականացնել` գրոհային անօդաչուների և արհեստական ինտելեկտով կառավարվող կամիկաձե դրոնների կիրառմամբ:

Այժմ հետադարձ հայացք գցենք և փորձենք վերհիշել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2020-ի օգոստոսին՝ հուլիսյան դեպքերից հետո, որոնց մի մասի վրա հիմնվելով է, թերևս, ԳՇ նախկին պետը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի սանձազերծման զգուշացում արել:

1. 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2. Օգոստոսի 24-ին ԶՈՒգլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:

3. Ուշագրավ է, որ վերը նշված զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Նշենք, որ Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել, այն է՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը:

4. Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի նարտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

5. Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում դժգոհություն էր արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ՝ 400 տոննա:

6. Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե «օգոստոսի 23-ին` առավոտյան 05։45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է»: ՀՀ պաշտպանական գերատեսչությունն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն էր համարել:

7. Օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր դրվել աշխարհազոր ստեղծելու մասին նախագիծը:

8. Օգոստոսի 20-ին Կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանվել էր ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնիլիազորությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների: 

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագիծը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց արցախյան վերջին պատերազմը:

Վերը նշված օգոստոսյան ցանկին հավելենք, որ 2020-ի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ով, ի դեպ, հուլիսին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել էր, ըստ էության, Օնիկ Գասպարյանի զգուշացումը՝ «Նախիջևանն այն տարածքն է, միջոցը, որով Թուրքիան իրականացնում է իր պանիսլամական նեոօսմանիզմի ծրագիրը: Դա այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան ուզում է թռիչք իրականացնել դեպի արևելք, մյուս կողմից՝ դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Նախիջևանն օգտագործվել է նաև պատերազմի տարիներին»:

Այլ հարց է՝ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ինչ խորհուրդներ է տվել իր շեֆին՝ պատերազմին նախորդած օրերին և պատերազմի ընթացքում, ինչո՞ւ չէ՝ այսօր: Պատերազմի ելքը, ըստ էության, հուշում է՝ ինչ խորհուրդներ են տրվել: Չմոռանանք, որ 2019-ին Հարությունյանը բացառել էր լայնածավալ պատերազմի հավանականությունը մոտակա ժամանակներում:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան, 2025 թ, հացի հերթում․ Տղեդ որտե՞ղ ա ծառայում․ Անկարա, էրդողանենց դաչեքը․ Տիգրան Քոչարյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու աղքատությունը.168.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն ու աղքատությունը.168.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական