Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստոնյաների պաշտպան պարո՛ն Թրամփ, հայացքդ նետիր. Հայաստանում հնագույն եկեղեցու երկու բարձրագույն հոգևորական նստած է. Աշոտյան

22/08/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես հասկանում եմ, որ վերջին մեկ-մեկուկես տարվա քաղաքական խոսույթում է նաև դժգոհությունը ոչ միայն իշխանությունից, այլ նաև ընդդիմությունից, և եթե անկեղծ լինեմ, ես շատ ավելի շատ կասեի՝ մեր աշխատանքից։  Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունն այլընտրանքային քաղաքական օրակարգերի հարցում հապաղում։

«Բայց անկեղծ խոսենք. քաղաքական բանտարկյալների առկայությունը մեր երկրում այս պահի դրությամբ առավել գերակա հարց է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հետ կապված քննադատությունը։ Ուստի կխնդրեմ քաղբանտարկյալների գոյության խնդիրը չդարձնել ընդդիմության՝ իրար մեջ «մունաթի» առարկա։

Սա խարան է, քանիցս ասել եմ. Հայաստանում 30-ից ավելի քաղբանտարկյալներ կան, որոնց ազատության համար ընդդիմությունը գուցե լավ չի պայքարում կամ չի հանրայնացնում այդ պայքարը, բայց նաև հասարակությունը լավ չի պայքարում։ Եթե Բագրատ սրբազանի հետ լուսանկարներ ունեցող (ես չունեմ լուսանկար, ես նստել եմ «Սրբազան շարժման» ժամանակ, ցավոք սրտի, անձամբ մասնակից չեմ եղել) մարդկանց գոնե 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում կամ ֆեյսբուքում գրառում անի, կամ ակցիա անի, վստահ եմ՝ հանրային ճնշման ներքո Նիկոլը ստիպված կլինի շատ արագ բաց թողնել Բագրատ սրբազանին և մնացած բոլոր անարդար դատվողներին, որովհետև նրանցից առաջացած պրոբլեմներն ավելի շատ կլինեն, քան նստելու պրոբլեմը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը միաժամանակ նշեց՝ կարդացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Լուկաշենկոյի մասին։

«Գեոպոլիտիկան դնում եմ մի կողմ։ Մարդն ասում է՝ Լուկաշենկոն քաղբանտարկյալներից 13 հոգու բաց է թողել, և դրա համար ես շնորհակալ եմ. մենք բանակցել ենք ևս 1300 բելառուս քաղբանտարկյալների ազատության մասին։ Ինչո՞ւ հայ քաղբանտարկյալների հարցը չի հայտնվում Թրամփի օրակարգում։

Ես այս հարցի պատասխանը գիտեմ, բայց ինչո՞ւ չենք աշխատում ամերիկյան ինստիտուտների հետ՝ հասարակական ճնշումով դեսպանատան վրա։ Չէ՞ որ Թրամփը դիրքավորվում է նաև որպես քրիստոնյաների պաշտպան։ Ինչո՞ւ այս հարցը չենք տանում առաջ, որ հնագույն եկեղեցու երկու բարձրագույն հոգևորական նստած է։ Քրիստոնյաների պաշտպան պարո՛ն Թրամփ, հայացքդ նետիր Ադրբեջանի և Ալբանիայի արանքում գտնվող երկրի վրա»,- նշեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ հասարակությունը պետք է պայքարի Միքայել և Բագրատ սրբազանների ազատության համար։

«Նույնը կարող եմ ասել Սամվել Կարապետյանի համար։ Նրանք հանրային հսկայական հեղինակություն ունեն, ավելի շատ մարդկանց ճակատագրական, հոգևոր, ֆինանսական, բարերարական բաներ են արել, քան այդ մարդկանց դատերին մարդ է հավաքվում։

Մենք աշխարհի ամենաառաջին քարիստոնյա ժողովուրդն ենք։ Կարո՞ղ է նաև աշխարհի ամենաապերախտ ժողովուրդն ենք դառնում։ Մենք աշխարհի ամենակարճ հիշողություն ունեցող ժողովո՞ւրդն ենք, թե ոչ։ Մենք աշխարհի ամենաուրացող ժողովո՞ւրդն ենք՝ հայրենիք, մարդկություն, արժեքներ»,- հարց հնչեցրեց Արմեն Աշոտյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար

Հաջորդ գրառումը

Այդտեղ չկա խաղաղություն, այդտեղ կա երկարատև, էտապային մահ՝ պետության, մարդկանց և արժանապատվության. Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Այդտեղ չկա խաղաղություն, այդտեղ կա երկարատև, էտապային մահ՝ պետության, մարդկանց և արժանապատվության. Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական