Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրեական ենթամշակույթ կրո՞ղ, թե՞ դրան հարող է Գևորգ Բաղդասարյանը

23/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի ընթացքում, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի՝  իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդության՝ հետևյալ արտահայտությունն  արեց. «Հատուկ ի գիտություն Արամ Վարդևանյանի եմ ասում՝ Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում է»:

Այդ հատվածում Գևորգ Բաղդասարյանը պատասխանում էր Արամ Վարդևանյանի այն դիտարկմանը, թե քանի որ հրապարակվել է Ծաղկաձորում արված հայտնի լուսանկարը, որում գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռեստորաններից մեկում երկար ինչ-որ բան են քննարկում, ուրեմն ինքը չի կարող կաշկանդված չլինել այս գործով:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Yerkr.am-ը գրել էր, որ Գևորգ Բաղդասարյանին նկատել են Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։

«Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են քննարկում, կիրակի օրով ԱԺ մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Վլադիմիր Վարդանյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը հանդիսանում է որպես գլխավոր մեղադրող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իսկ միգուցե քննարկվում է նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը․ մասնավորապես, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են պտտվում, որ Փաշինյանը ցանկանում է քրեական գործ հարուցել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ»,- գրել էր կայքը:

Գևորգ Բաղդասարյանն այսօր իր խոսքում կրկին ասաց, որ ինքը տևական ժամանակ տարբեր տեղերում մասնակցում է քրեական և Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկմանը, և այդ լուսանկարն արված է հենց այդ քննարկումներից մեկից:

Նման պարզաբանմամբ նաև դատախազությունն էր հանդես եկել:

Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ իսկապես լուսանկարն արված է այդ քննարկումից, և նման քննարկումներ տարբեր ձևաչափերով պարբերաբար տեղի են ունենում:

Բայց երբ գլխավոր դատախազի տեղակալն ասում է՝ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում է», հարց է առաջանում. Իսկ հնարավո՞ր է, որ նա մոռացել է, որ ապրում ու աշխատում է մի իշխանության օրոք, որը մեծ խանդավառությամբ, մեծ ձեռքբերում համարելով՝ ընդունեց Քրեական ենթամշակույթի դեմ օրենքը:

Հիմա թող ընթերցողն իր համար որոշի՝ այս արտահայտությունը հրապարակային անող անձը, դատախազը, բարձրաստիճան պաշտոնյան քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ այդ մշակույթին հարող:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հաջորդ գրառումը

«Էս աղջիկն էսօր դեպուտատ դարձավ․․․ Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Էս աղջիկն էսօր դեպուտատ դարձավ․․․ Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական