ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության ընդունումը։
3 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։