Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով» ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։

Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել է պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։ NEWS.am–ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը պատմեց, որ համալսարանում իր հերթական դասախոսությունը նվիրված էր քաղաքական ռեժիմներին, և դեմոկրատական քաղաքական ռեժիմը ներկայացնելու ժամանակ խոսել է նաև խոսքի ազատության մասին՝ նշելով, որ այն չի կրում բացարձակ բնույթ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում։

«Նշել եմ, որ խոսքի ազատությունը սահամանափակվում է, երբ հասնում է դիմացինի արժանապատվության ոտնահարմանը, և այստեղ խնդիր կարող է առաջանալ կապված վիրավորանքի և զրպարտության հետ։ Եվ որպեսզի ուսանողների մոտ տպավորվի, ես նրանց օրինակներ եմ ներկայացրել։ Մասնավորապես սկսել եմ Scotch and Whiskey ֆիլմից, որտեղ մի դրվագ կա, երբ Սոս Ջանիբեկյանը իր զոհին, որին մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը, ոչ միայն զրկած է լինում ազատ տեղաշարժման իրավունքից, այլ նաև նրան հետևյալ բառն է ասում. «ֆուցն»։ Ես ուսանողներին հարց եմ տալիս՝ հնչող բառը զրպարտչակա՞ն բնույթի արտահայտություն է, թե՞ վիրավորական բնույթի։

Ուսանողներն այդ պահին չեն կարողանում կողմնորոշվել և ճիշտ պատասխանել, ես մոտ 40 րոպեանոց դասախոսություն եմ նվիրում այս երկու հասկացությունների տարբերությանը։  Վերջում բոլորը միանշանակ հանգում են այն եզրակացության, որ սա վիրավորական բնույթի արտահայտություն է։ Ուսանողներից մեկը դասախոսությունը լսելու և հասկանալու փոխարեն զբաղվել է այլ անթույլատրելի գործունեությամբ։ Մասնավորապես՝ առանց ինձ հարցնելու, առանց իմ թույլտվությունը ստանալու ինձ գաղտնի նկարել է։

Նա, ըստ էության, խախտել է ոչ միայն իմ անձնական գաղտնիության իրավունքը, այլ նաև իմ հեղինակային իրավունքը, որովհետև իմ դասախոսությունը ամբողջական ներկայացնելու փոխարեն, միայն պատառիկ է ներկայացրել, որտեղ գրատախտակի վրա գրված է «խոսքի ազատություն, վիրավորանք և զրպարտություն, և այդ արտահայությունը», քանի որ հանգել ենք այն եզրակացությանը, որ դա վիրավորանք է»,–ասաց Մանուկյանը։

Սահակ Մանուկյանն, իր խոսքով, ֆիլմից բացի այլ օրինակներ էլ է բերել իրական կյանքից՝ ցույց տալու համար, որ նույն բառը մի դեպքում կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ զրպարտություն։

«Եվ ես ոչ մի ավելորդ բառ, քան այն, ինչ որ բառացի քիչ առաջ ձեզ ներկայացրեցի, չեմ արտաբերել։  Լսարանում բացի պատգամավորուհու աղջկանից, ներկա են եղել ևս 70 ուսանողներ, որոնցից ոչ ոք, ոչ միայն դժգոհ չի եղել, այլ ընդհակառակը, բավականին հետաքրքրված են եղել ուսանողները։  Անգամ դասը ավարտվելուց հետո նրանք շարունակում էին ինձ հարցեր ուղղել»,–պատմեց դասախոսը։

Սահակ Մանուկյանը ուրբաթ օրը էլեկտրոնային փոստով հրաման է ստացել համալսարանից, ըստ որի ազատվել է աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։

Հարցին՝ պատրաստվու՞մ է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել ռեկտորին և վերադառնալ աշխատանքի, դասախոսը պատասխանեց.

«Ռեկտորն ինձ իր մոտ չի հրավիրել, բացատրություն չի պահանջել, այլ շատ արագ, կայծակնային արագությամբ կազմակերպել է ինձ ազատելու գործընթացը։ ԵՊՀ–ում իմ գիտամանկավարժական գործունեության ստաժը հավասար է պատգամավորուհու դստեր տարիքին, իմ գրած գիտական աշխատությունների քանակը այնքան է, այդ աղջկա հասակը, և ռեկտորը այստեղ կշեռքի մի նժարին դնում է պատգամավորուհու աղջկա չգիտեմ ինչը, մյուս նժարի դրա վրա դնում է գիտությունների թեկնածուին և, բնականաբար, ինձ զոհաբերում է՝ շատ պարզ պատճառաբանությամբ։

Քանի դեռ Արուսյակ Մանավազյանը պատգամավոր է և կարող է ազդել օրենսդիր իշխանությունից դուրս գտնվող մարմնի՝ կրթական հաստատության որոշում կայացնողի վրա, ես կարծում եմ, որ դա հեռանկարային չէ։  Այս ամբողջ պատմության զավեշտն այն է, որ համալսարանում ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձը ստիպվել է համալսարանի ղեկավարությանը, որ ինքը իր աշխատողից ազատվի»,–ասաց Սահակ Մանուկյանը։

Աղբյուր՝ yerevan.today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քննարկվո՞ւմ է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

Հաջորդ գրառումը

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Միջազգային

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրում է. «Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում...

ԿարդալDetails

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական