«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի քննարկում Ադրբեջանի կողմից Արցախի ինքնիշխան տարածքների օկուպացման վերաբերյալ օրենք կամ հայտարարություն ընդունելու հարցը։ Խմբակցության օրակարգում նման հարց չկա, իսկ Արցախի խորհրդարարանի ընդունած որոշման մասին որևէ մեկբանություն չկա»,- ԱԺ-ի այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։