Քուվեյթի Kuwait News լրատվական հարթակը վիրտուալ հաղորդավարուհու է ցուցադրել, որ ստեղծվել ու գործարկվել է արհեստական բանականության միջոցով. The Guardian պարբերականն է գրում։
«Ես Ֆեդհան եմ՝ առաջին հաղորդավարուհին Քովեյթում, որ Kuwait News-ում արհեստական բանակության միջոցով հաղորդումներ է վարում։ Ասացեք խնդրեմ ձեր կարծիքը, թե ի՞նչ լուրեր եք ցանկանում լսել»,- արաբերանով հաղորել է վիրտուալ հաղորդավարուհին։ Ֆեդհա անունով վիրտուալ հաղորդավարուհին բաց գույնի մազեր ու հանգիստ արտաքին ունի, սև պիջակով ու սպիտակ շապիկով է ներկայացել։
«Ֆեդհան քուվեյթական հին անուն է, որ թարգմանաբար արծաթ կամ մետաղ է նշանակում։ Քանի որ մինչև այժմ գրեթե բոլոր ռոբոտները հիմնականում արծաթի գույնով են տեղծվել, հետևաբար հենց այդ պատկերացումն ունենալով՝ ռոբոտ-հաղորդավարուհուն այդպիսի անուն ենք դրել»,- նշել են Kuwait News-ից։
Լատվականից տեղեկացրել են նաև, որ վիրտուալ հաղորդավարուհուն առաջիկայում պատրաստվում են նաև քուվեյթական բարբառների հետ ծանոթացնել, որպեսզի հաղորդավարուհին երկրի բոլոր շրջանների համար մատչելի լուրեր վարի։
Ս․Վ․