Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քեմալ և Նիկոլ

11/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անտիկ դարաշրջանի պատմագիրներից Պլուտարքոսը հարուստ գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացրել համեմատական կենսագրություններին:

Մեկ շնչով կարդացվող այդ ստեղծագործությունների մեջ պատմագիրը զուգահեռներ է անցկացրել նույն դարաշրջանում ապրած քաղաքական,  ռազմական, կրոնական, հանրային, պատմական գործիչների միջև, առանձնահատուկ, մանրակրկիտ  ուսումնասիրել է նրանց անհատական վարքը, ռազմական սխրանքները, բարոյականության նկատմամբ վերաբերմունքը, հայրենասիրությունը, դավաճանական հակումները, ընդհանրապես քաղաքական և անձնական բախտը։

Պլուտարքոսի համեմատական կենսագրությունների շարքում ներառվել են և՛ հույն, և՛ օտար գործիչներ, և՛դրական, և՛ բացասական կերպարներ։

Շատ հաճախ համադրվել են հույն ազգի փառապանծ հերոսներ և օտար դավաճաններ։

Քանի որ  հայերս մեր պատմական հայրենիքի կործանման պատճառ ենք համարել Քեմալ Աթաթուրքին,  շատ հաճախ հայ դավաճաններին պիտակավորել ենք «թուրք» հոմանիշով, ապա շատ ուսանելի կլիներ զուգահեռներ տանել և համեմատել ՀՀ ներկա վարչապետին թուրքերի հայր Քեմալի հետ։

Այսպիսով.

1.Քեմալը եղել է զինվորական, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան բանակում չի ծառայել։

2.Քեմալը գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը ազգայնական՝ ի տարբերությունն ՀՀ պաշտոնյայի, որը  հայտարարում է՝ ինքը «իզմեր» չի ճանաչում, էլ չենք խոսում ազգայնականության մասին։

3.Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հայտնի է դարձել 44-օրյա պատերազմում կրած դառը պարտությամբ, որի միակ պատասխանատուն ինքն էր։

4.Քեմալը ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան պատրաստ է հակառակորդին զիջել հայկական պատմական տարածքները, և այդ իմաստով հատկապես դավաճանական էր իբրև թե արևմտյան ղեկավարների կողմից Արցախի ճանաչման նշաձողը իջեցնելու հորդոր- սուտը, որով նա կերակրում էր հանրությանը՝ միևնույն ժամանակ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

5.Քեմալը տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ամբողջ երկրի տարածքում, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հետեւողականորեն քանդում է կրթական համակարգը՝ ակադեմիական քաղաք ստեղծելու պատրվակով, վերացնում է կրթական, մշակութային օջախները՝ դրանց շենքերը օլիգարխների միջոցով գրպանելու նպատակով։

Ընդամենը հինգ կետից բաղկացած այս շարքը վկայում է, որ հայրենասերի դեպքում հայրենիքը ծաղկում է, իսկ իշխանություն ճանկած վախկոտի դեպքում հայրենիքը «շագրենու կաշվի» նման օրեցոր փոքրանում է։

Որպես վերջաբան՝ ներկայացնում եմ Աթաթուրքի նամակից հատված, որ նա հղել էր ԽՍՀՄ արտգործնախարար Չիչերինին։

«Այդ դրութիւնը վերացնելու համար մեզ անհրաժեշտ էր շուտափոյթ կերպով գրաւել այդ երեք շրջանների (Ղարսի, Բաթումի և Արդահանի) մի քանի կէտերը, բայց Ձեր նամակի հետևանքով մենք յետաձգեցինք այդ գործողութիւնները:

Խնդրում ենք դադարեցնել հայերի յարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել Ձեր առաջարկութիւնը՝ միջնորդութեան համար»։

Այո, փաստաթղթերը վկայում են,որ մեր ազգը իր քաջությամբ դարձել է Քեմալի խնդրագրի առարկան և այդ համատեքստում  ՀՀ  ղեկավար կոչեցյալներն ավելի ողորմելի են դառնում։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայում պատերազմի պատճառով 542 երեխա է մահացել

Հաջորդ գրառումը

Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին. փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին. փոխնախարար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական