Հարցվածների միայն 2%-ն է ասել, որ պատրաստ է քվեարկել Քանյե Ուեսթի օգտին:
Անկախ ռասայական պատկանելությունից, հարցվածներից նրան աջակցողների ընդհանուր թիվը նույնպես 2% է եղել՝ համաձայն Politico հրատարակության և Morning Consult հետազոտական ընկերության համատեղ ուսումնասիրության: Համեմատության համար նշվում է, որ հարցվածների 9%-ը ընտրել է «Պատասխան չունեմ» տարբերակը:
«Կարծում եմ, որ շատ սևամորթներ Քանյեին չես տեսնում որպես լիարժեք թեկնածուի: Սա ավելի շուտ Քանյեի հերթական գովազդային քայլն է», ասում է Հանրապետական կուսակցության սևամորթ ակտիվիստների ռազմավար Ռոն Քրիստին: