Քանի դեռ հետաքննության արդյունքները չկան, գնահատական տալ չենք կարող. Պեսկով

Կրեմլը ոչ մի գնահատական չի տա Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի վերաբերյալ, քանի դեռ հետաքննության եզրակացությունները չեն ստացվել. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ հետաքննության արդյունքներից եզրակացություններ չեն արվել, մենք մեզ իրավասու չենք համարում գնահատականներ տալ», – ասել է Կրեմլի խոսնակը։
