Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քաղաքացիական պատերազմի, «մայդանի» բոլոր փորձերն ապարդյուն են

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ մի շանտաժ չի կարող սասանել մեր պետական ​​ամրությունը. Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած   ճեպազրույցում ասել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ վարչապետի՝ ընդդիմության ներկայացուցիչները փորձել են քաղաքացիական պատերազմ կազմակերպել քաղաքի փողոցներում, սակայն այդ փորձն ավարտվել է անհաջողությամբ, ինչպես Վրաստանում «ազգային մայդան» իրականացնելու հերթական փորձը։

«Արմատական ​​ընդդիմությունը փորձեց Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպել։ Ավելին, նրանք փորձեցին պատերազմ բեմադրել մեր քաղաքի փողոցներում, բայց դուք տեսաք, որ այս բեմադրված պատերազմն ավարտվեց անհաջողությամբ։ Պետությունն այս չորս փորձերին հաջող պատասխան է տվել»,- ասել է Վրաստանի վարչապետը։