Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ուկրաինական գերությունից չեչեն 4 ռազմագերի է տուն դարձել, բայց ինքը նրանց հետ չի հանդիպել։ Այս մասին Չեչնիայի առաջնորդը տեղեկացրել է Telegram-ի իր ալիքում։
Նա հայտնել է, որ չեչեն երիտասարդները որևէ դեպքում չպետք է գերության մեջ հայտնվեին։
«Իհարկե, տարբեր արդարացումներ կարող են լինել, բայց զինվորականը պետք է ապացուցի՝ մարտադաշտ վերադառնալու այլ ելք չի եղել, դրա համար է ստիպված եղել գերի ընկնել։ Հենց այդ պատճառով էլ չեմ հանդիպել նրանց հետ։ Ի դեպ, գերի ընկնելու հարցը ոչ միայն այդ տղաների, այլ նաև այն ստորաբաժանման խնդիրն է, որտեղ նրանք ընդգրկված են եղել»,- մեկնաբանել է Քադիրովը։
Չեչնիայի նախագահը գերությունից վերադարձածներին հորդորել է նորից ռազմաճակատ մեկնել ու ապացուցել, որ հակառակորդից չեն վախենում։
Ս․Վ