Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փրկության միակ ուղին դիմադրությունն է. Արմեն Այվազյան

05/08/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ իշխանության բերեցին Հայաստանում ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով։

Փաշինյանական դրածո իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ լիկվիդացիոն հանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունն ամբողջությամբ բարդվի ՀՀ կառավարության «սխալների» և ընդհանրապես հայ ժողովրդի վրա, իսկ բուն կազմակերպիչները մնան ստվերում և երբևէ պատասխանատվության չենթարկվեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախյան կորստի մեղքն ամբողջությամբ դնում են հայ ժողովրդի վրա, արտահայտում են Հայաստանի թշնամիների տեսակետը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Հայաստանի դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկվելով իր տերերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկվիդացիայի այս հանցավոր ծրագիրը բախվել է մի շարք լուրջ խոչընդոտների՝

1. Հայ ժողովուրդը դեռևս ամբողջությամբ չի հանձնվել և շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցավոք, այս դիմադրությունն այժմ անկազմակերպ ու հատվածական է՝ քաղաքական վստահելի և հեղինակավոր առաջնորդող ուժի բացակայության պատճառով։ Այդուամենայնիվ, հայությունը դեռևս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թե՛ գաղութարարներին, թե՛ նրանց տեղական դրածոներին։

2. Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանային գերտերություն, կտրականապես դեմ է Հայաստանի լիկվիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքն անխուսափելիորեն լինելու է թուրանական միության առաջխաղացումը՝ Իսրայելի և Արևմուտքի աջակցությամբ՝ ուղղված հենց Իրանի դեմ՝ երկրի կազմալուծման և մասնատման նպատակով։

3. Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկվայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունված քաղաքական կուրսի հարցում։ Թեև ռուսական վերնախավում կան ադրբեջանամետ և թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ ուժային կառույցներում սկսել է ձևավորվել պահանջ՝ վերանայել այսրկովկասյան քաղաքականությունը։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Ամեն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին և հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի», Սյունիքի ճանապարհների «արտապատվիրակման» («Թրամփի կամրջի») կամ մեկ այլ գեղեցիկ փաթեթավորմամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղվան Արշակյանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել. փաստաբան

Հաջորդ գրառումը

Հայաստանը վերջնականապես կկորցնի ժողովրդավարական լինելու հույսը. Վարդան Օսկանյանի նամակը՝ դեսպաններին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
Նորություններ

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025
Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը վերջնականապես կկորցնի ժողովրդավարական լինելու հույսը. Վարդան Օսկանյանի նամակը՝ դեսպաններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ...

ԿարդալDetails

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական