Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փողոցային պայքարը չի դադարելու, հակառակը՝ շարունակվելու է և չի բացառվում, որ ճնշումն ավելի մեծ լինի. Կարեն Քոչարյան

19/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած Փաշինյանը հայտարարել է, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ ու անգամ հստակ օր մատնանշել, այդուհանդերձ, մի շար հարցեր դեռ օդում կախված են։

«Ի՞նչ օրենսգրքով կանցկացվեն ընտրությունները՝ ռեյտինգային, թե 100 տոկոսանոց համամասնական, նոր օրենսգիրք կընդունվի, թե ոչ, ի՞նչ ուժեր կմասնակցեն, արդյոք կմնա Փաշինյանը վարչապետի ԺՊ, թե կլինի այն, ինչ ասաց օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ այս ամեն ինչից շատ բան է կախված եւ դրանք մեծ ազդեցություն են ունենալու մոտակա ընտրությունների վրա»։

Մոտ մեկ ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իսկ այսօր Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների կոնկրետ օր, ինչի հետեւանք էր սա՝ ընդդիմության փողոցային պայքարի, թե ներկուլիսային խաղերի հարցին ի պատասխան՝ քաղտեխնոլոգը նշեց, թե խորհրդարանական ուժերի պայմանավորվածությունն է։

«Պարզ է, որ Փաշինյանը որոշ առումով ուզում է դեմքը պահել՝ հասկանալով, որ, եթե երկրի ղեկավարը հարյուր մետրը քայլում է հազար ոստիկանի ուղեկցությամբ, ապա դրա ելքը միևնույնն է արտահերթ ընտրություններն են լինելու։

Ըստ նրա՝ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կարող է լինել, այն է՝ Նիկոլ Փաշինյանը կարող է լքել երկիրը, կամ մնալ և ավելի դժոխք դարձնել Հայաստանը, կամ պարզապես անհետանալ։

«Այս պահին բոլոր սցենարներն էլ հավանական են։ Կարող եմ 10 սցենար թվարկել, թե դրանից որը՞ կիրականանա՝ ժամանակի ընթացքում և պրոցեսները ցույց կտան»,- ասաց բանախոսը։

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ փողոցային պայքարը չի դադարելու, հակառակը՝ շարունակվելու է և չի բացառվում, որ ճնշումն ավելի մեծ լինի։ Իսկ բանակը լրջագույն դերակատարում է ունենալու, բայց ոչ բուն ընտրությունների վրա։

«Սովորաբար ուժային կառույցները միշտ լինում են այն ադմինիստրատիվ ռեսուրսի մեջ, որն ուենում է օրվա իշխանությունը։ Այսօրվա իշխանությունը ուժային ռեսուրս չի ունենալու»,- նշեց քաղտեխնոլոգը։

Իսկ որքանով է քաղաքական դաշտը պատրաստ արտահերթ ընտրություններին՝ հարցին ի պատասխան քաղտեխնոլոգը նկատեց, որ որոշ ուժեր պատրաստ են, որոշները՝ ոչ։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ մի քանի ամիս է ականատեսն էինք, թե ինչպես են նոր կուսակցություններ ստեղծվում և պրոցեսը վաղ թե ուշ հանգեցնելու էր ընտրությունների և ուժերը ընտրություններին պատրաստվում էին։

«Չեմ կարող, թե նոր ուժերից որքանն են կենսունակ, որքանն են հերթական շոու հատվածն ապահովելու, այդ ամենը կրկին ժամանակը ցույց կտա»։

Քոչարյանը նաև անդրադարձավ ընդդիմության և վարչապետի պայմանավորվածություններին, հիշեցրեց, որ ընդդիմությունը տևական ժամանակ հայտարարում էր օր առաջ ընտրություն կազմակերպելու մասին, որովհետև այսպես չի կարող երկիրը գոյատևել։

«Փաստերը հետևյալն են՝ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, ընդդիմության ներկայացուցիչներն արդեն ինչքան ժամանակ է ասում են, որ օր առաջ պետք լինեն արտահերթ ընտրություններ՝ ինչքանով է դա իրենց ձեռնտու և ինչի համար՝ հարցրեք իրենցից։ Ես հակված եմ հավատալ, այն ազնվությանը, որ այսպես շարունակվի՝ օր օրի երկիրը գլորվում է ոչ թե անդունդը, այլև սև անցքերը, որտեղից չեն վերադառնում, որովհետև մենք վաղուց արդեն անդունդում ենք, հիմա դեպի սև անց ենք գնում»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։

Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև. Իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Նորություններ

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025
Նորություններ

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
Հաջորդ գրառումը

Մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև. Իրավապաշտպան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական