Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարահատվածի կառուցումն ավարտվել է, Լծեն-Նորավան հատվածի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Երեկ գիշերն եմ եկել։ Բուն Տաթև-Լծենն ավարտված է։ Լծենից Նորավան տանող հատվածի բացումը կլինի շատ շուտով։ Կդժվարանամ հստակ օր ասել, բայց շաբաթների մասին է խոսքը։ Բացումը կլինի, և այդ ճանապարհն արդեն ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծի», – ասաց Ղուկասյանը։
Հարցին՝ արդյոք հաշվարկված է, թե մոտավորապես քանի հեկտար տարածք մարդիկ չեն կարողանում մշակել, մարզպետը պատասխանեց.
«Դեռ վերջնական հաշվարկներ չկան,