Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաստացի Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը այսօր բացեց բանակցային խաղաքարտերն ու Ռուսաստանի դիրքավորումը

Որքան էլ դիվանագիտորեն, ստրատեգիական գործընկերային և դաշնակցային հարաբերթյունների վրա հղում արվեց, սակայն իրավիճակի ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը դրվեց Հայաստանի իշխանությունների վրա: Կարճ և կոնկրետ որակումներով նկարագրվեց արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության ռուբիկոնի հատման գինը համաձայն «Վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի» և այն չհատելու գինը՝ «Ղարաբաղյան հարցի սառեցման երաշխավորումը»

Իրավագիտության մեջ կա սկզբունք` «Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»:

Իրական քաղաքականության չիմացությունը կամ ավելի ճիշտ չընկալումն ու այն քաղաքական աճպարարության և սոփեստության վերածելը շատ ավելի դաժան հետևանքներ ունի: Այն ոչ թե չի ազատում պատասխանատվությունից, այլ ենթարկում է ոչ միայն քաղաքական, այլ նաև մյուս բոլոր հնարավոր և անհնար պատասխանատվությունների:

P.S. Արտաքին լեգիտիմության հույսին մնացողների քաղաքական ճակատագիրը նման է «ռուսական ռուլետկա» խաղը խաղացողի ճակատագրին՝ այն կարճ է և կորստաբեր:

Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր,

քաղաքագետ