Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է

17/07/2021
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

YerevanToday.am կայքը գրում է, Փաշինյանի լրատվականը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցի տեքստի կեսը հորինել է

Հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ԱՄՆ պետդեպարտամենտը որևէ բան չէր հայտնում հեռախոսազրույցի մասին։ Yerevan.Today-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով հրապարակել զրույցի՝ ամերիկյան կողմի տարբերակը, քանի որ բազմիցս բախվել ենք խնդրին, որ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայության ու մյուս կողմի տեքստերը տըարբեր են լինում, ու Փաշինյանը միշտ իրեն գովաբանող տողեր է ավելացնում զրույցում։

Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը տեղադրեց կայքում զրույցի իր տարբերակը սակայն տեքստը էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունից, Եթե չասենք՝ գրեթե միայն հեռախոսազրույցի փաստն է իրականություն։

Օրինակ՝ հայկական տեքստում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը․ «Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»:

Ամերիկյան կողմի տեքստում հետևյալ կերպ է գրված․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը»։

Հայկական կողմի տեքստում գրված է․ «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»:

Ամերիկյան տեքստում նման բան ընդհանրապես գրված չկա։ Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ մեկը չի կարող տեսած լինել լարվածությունը թուլացնելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ջանքեր․ դրանք պարզապես չկան։ Ավելին, այս օրերին շատ լայն թափով տեղի են ունենում ընդդիմադիրների կալանավորումներ, խուզարկություններ, ճնշումներ «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ։

Ամերիկյան կողմի տեքստում ոչինչ չկա կոռուպցիայի դեմ օպայքարի, արդարադատության ոլորտում աշխատանքների մասին, ինչը տեղ է գտել հայկական տեքստում։

Մի խոսքով՝ հայկական և ամերիկյան կողմերի տեքստերը բոլորովին տարբեր բաների մասին են։

Փաստենք՝ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տեքստեր է հորինում ու վերագրում այլ երկրների առաջնորդների, հայտնի գործիչների։

Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ին հեռախոսազրույց են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տարածում է հաղորդագրությունմ, թե՝ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական տեքստում որևէ բառ անգամ չկա «օրինական իշխանությունների» մասին։

Գրված է․ «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»։

Կամ, 2021թ․ ապրիլի 24-ին Հայաստանի ու ՌԴ ղեկավարների մամուլի ծառայությունները հաղորդագրություններ տարածեցին, թե Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ զրուցել են գերիների մասին, սակայն ռուսական տարբերակում նման բան չկար։

2020թ․ հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կայքը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով։ Այնուհետև մեկ այլ հաղորդագրություն տարածեց, թե նաև հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլը ոչինչ չհայտնեց շնորհավորական ուղերձի մասին, միայն հայտնեց հեռախոսազրույցի մասին, այն էլ, պարզվեց, Փաշինյանը հորինել էր մի քանի պարբերություն։

Օրերս՝ հուլիսի 12-ին, կառավարության լրատվականը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի հետ։ Էռնեկյանի խոսքերը ևս ներկայացվեց խեղաթյուրված։ Նա ասել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը»: Կառավարության կայքում դա դարձել էր․ «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»:

Նիկոլ Փաշինյանի համար, փաստորեն, սովորական է դառնում զրույցներ հորինելը։ Ու արդեն հարց է առաջանում՝ արժե՞ հավատալ այս իշխանության որևէ խոսքի, թե՞ ամեն բան պետք է մանրակրկիտ ճշտել՝ կլինի հասարակ ու «անմեղ» շնորհավորանք, թե՝ ռազմական «հաջողության» հաղորդագրություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելգիան հուլիսի 20-ը հայտարարել է ջրհեղեղի զոհերի սգո օր

Հաջորդ գրառումը

ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկլախության դիրքերից. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Նորություններ

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը հետ մղեց անկլախության դիրքերից. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական