Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փաշինյանը ՔՊ նիստ է հրավիրել

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

«Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ Տարածքային կազմակերպության փոխարեն

Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։
Նշանակվել է Արաբկիրի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը»։