Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Փարիզ է տարել «յուրային» լրատվամիջոցներին

02/06/2021
- Նորություններ

Փաշինյանը Փարիզ է գնացել «յուրային» լրատվամիջոցներով. մարդ է տարել Հանրային հեռուստաընկերությունից, «Արմենպրես» լրատվական գործակալությունից և, ոչ ավելի, որ պակաս… «Ազատություն» ռադիոկայանից ու «Սիվիլնեթ»-ից։

Փաշինյանին Փարիզում բողոքի գործողություններով՝ «Դավաճան», «Հողատու», «Կապիտուլյանտ» պաստառներով են դիմավորել,   ու որպեսզի այս ամենը չլուսաբանվի, թաքցվի հասարակությունից, գործուղվել են յուրային լրատվամիջոցներ։

Առաջին երկուսը՝ Հանրային հեռուստատեսությունն ու «Արմենպրեսը», հասկանալի է, պետությունից՝ հայաստանցիների հարկերի հաշվին սնվող լրատվամիջոցներ են, կապիտուլյանտ իշխանությունն այս երկուսի վրա ազդելու եւ պարտադրելու գործիքներ ունի, որոնք և հաջողությամբ օգտագործում է:

Նիկոլի գահավիժող ռեժիմը կարո՞ղ է, արդյոք, որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու են ՀՀ պետական բյուջեի հաշվին   Փարիզ մեկնել  «Ազատություն» ռադիոկայանի եւ «Սիվիլնեթի» թղթակիցները (ըստ վարչապետի որոշման՝ միայն օրապահիկն է եղել լրատվամիջոցների հաշվին, գործուղման մնացած ծախսերը (օդանավակայան, գիշերավարձ ևն) հոգացել են ՀՀ հարկատուները): Միգուցե նրա համա՞ր, որ «Ազատություն» ռադիոկայանը Փաշինյանի օրոք «լողում է, ինչպես ձուկը ջրում», միգուցե այն պատճառով, որ փաշինյանական հայրենավաճառ իշխանության քաղաքականությունը գրեթե բացահայտ հակառուսական է, ինչը և Փաշինյանի ու «Ազատության» լիարժեք «մերձեցման» հիմքերից մեկն է:

«Սիվիլնեթի» պարագայում հակառուսական քաղաքականության հետ մեկտեղ նշյալ «մերձեցմանը» նպաստում է մեկ այլ հանգամանք ևս. «Սիվիլիթաս» հիմնադրամը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»  բազմափուլ ծրագրի հայաստանյան կազմակերպություններից է: Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հայաստանում` «Սիվիլիթաս» հիմնադրամը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` «Անադոլու Քյուլթյուր»-ը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Հրանտ Դինք» հիմնադրամը:  

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախաձեռնության հակահայ և աղմկահարույց ծրագրերից ոմանց մասին մամուլը բարձրաձայնում է պարբերաբար: 

Եթե հաշվի առնենք Փաշինյանի իշխանության՝ թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն ինչ զիջելու գնով բարեկամություն մուրալու մոլուցքը, ապա պարզորոշ է, թե ինչու է առաջին բորտում «Ազատության» կողքին տեղ գտել հենց «Սիվիլնեթը»:

Վահե Սարգսյան

Yerkir.am

Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները Սյունիքում հարվածել, ձիուց վայր են գցել հովիվին. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Ակնհայտ հանցագործության փաստերը պետք է քննվեն, և որևէ ինդուլգենցիա այստեղ չպետք է լինի․ Ռ Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դպրոցի տնօրենը ցուցահանդես-մրցույթից հեռացրել է Արցախի «Տատիկ-պապիկի» նկարը. ահազանգում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը»

16/07/2026
Նորություններ

Բայրամովը մեկնել է Մոսկվա

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026
Նորություններ

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026
Հաջորդ գրառումը

Ակնհայտ հանցագործության փաստերը պետք է քննվեն, և որևէ ինդուլգենցիա այստեղ չպետք է լինի․ Ռ Քոչարյան

Լրահոս

Դպրոցի տնօրենը ցուցահանդես-մրցույթից հեռացրել է Արցախի «Տատիկ-պապիկի» նկարը. ահազանգում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը»

16/07/2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ «Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը»...

Բայրամովը մեկնել է Մոսկվա

16/07/2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ «Այցի շրջանակում հուլիսի 17-ին երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի...

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026

Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ...

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման»...

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական