Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանը պատրաստվում է ժողովրդից թաքուն Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին». Իսագուլյան

12/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեծ ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն, ամբողջապես, աշխատում է Ադրբեջանի շահը սպասարկելու համար: Փաստորեն, Նիկոլին հաջողվեց նաև ԱԱԾ-ն ծառայացնել իր տիրոջը՝ Ադրբեջանին, ըստ այդմ, հայ լրագրողներին այլևս արգելվում է ժողավրդին հայտնել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին, այդ պատճառով ԱԱԾ-ն այսուհետ արգելում է լրագրողների ազատ մուտքը դեպի Սյունիքի մարզ, այլ կերպ ասած՝ բնակավայրերի Ադրբեջանին հանձնումը կկատարվի ժողովրդից թաքուն: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը հայտնեց այն մասին, որ այցելություն է կատարել Սյունիք և պարզել 50 բնակավայրերի հանձնման մասին լուրը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ եթե մոտ ապագայում Սյունիքից 50 բնակավայր հանձնվի, լրագրողներն իրավունք չեն ունենալու, առանց ԱԱԾ-ի համապատասխան թույլտվության, բարձրաձայնել այդ մասին. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքի բնակավայրերը, իսկ մամուլն իրավունք չունի դրա մասին խոսելու: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, կամ Կառավարության ի՞նչ որոշումով է այդ հայտարարությունն ամրագրված, ինչպե՞ս կարելի է օդում նման բաներ հորինել կամ ո՞վ է ԱԱԾ-ին իրավունք տվել նման բան ասել, էլ չասեմ, որ աշխարհում նման նախադեպ, ուղղակի, գոյություն չունի, որ պետության ներսում ԱԱԾ-ն լրագրողին արգելի այս կամ այն համայնքում իր մասնագիտական պարտականությունները կատարել: Հիմա խոսքս ուղղում եմ ԱԱԾ տնօրենին՝ պարոն Աբազյան, դու Հայաստանի՞ ԱԱԾ տնօրենն ես, թե՞ Ադրբեջանի, այս հարցը շտապ կարգով պարզի քեզ համար»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:

Այսպես շարունակվելու դեպքում, այսօրինակ ամենաթողությունը հանգեցնելու է նրան, որ վաղն ԱԱԾ-ն արգելելու է առանց իր թույլտվության մարդկանց իրենց տներից դուրս գալ, ասում է Գառնիկ Իսաագուլյանն ու հավելում ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում թուրք – ադրբեջանական բռնապետության է ստեղծում. «Նիկոլը գնում է պատմության մեջ աննախադեպ, մեծագույն դավաճանության, իրեն հանցակից դարձնելով Ոստիկանությանը, Դատախազությանը, ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին, հիմա էլ դրան միանում է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությանը: Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ է այս ամենի մասին մտածում Պաշտպանության նախարարությունը: Չեմ զարմանա, եթե վաղը պարզեմ, որ մեր Պաշտպանության նախարարությունը նույնպես՝ ԱԱԾ-ի նման Ադրբեջանին է ծառայում: Էլ չեմ խոսում կորոնավիրուսի անվան տակ Արման Սարգսյանի՝ Հայաստանից դավաճանական փախուստի թեմային, չէ՞ որ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ինքն է հանդիսանում ՀՀ տարածքային ամբողջականության գլխավոր պատասխանատուներից մեկը: Ստացվում է, որ նա փախել է Հայաստանից, թույլ տալով Նիկոլին տեղում կյանքի կոչել պետական դավաճանությանը հավասար հողերի հանձնման այս հանցագործությունները: Այս ամենին վերջ դնելու համար օր առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն Արմեն Սարգսյանը, Նիկոլի և իր կնոջ բանդան, ինչպես նաև ՝ թրքահպատակ իշխանությունը՝ ողջ կազմով»,- ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեզ բացակա չենք դնի․ Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Երեխեքն իրենց ավտոմատներով էնքան են պայքարել, որ վերջում անտառներն են մտել. ոչ մեկը չգնաց նրանց հետեւից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Երեխեքն իրենց ավտոմատներով էնքան են պայքարել, որ վերջում անտառներն են մտել. ոչ մեկը չգնաց նրանց հետեւից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական