Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Վարդան Օսկանյան

15/06/2026
- Նորություններ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային մեկնաբանությունը վտանգավոր չափով մակերեսային է եղել։ Արտաքին լուսաբանման մեծ մասում քվեարկությունը ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն՝ արևմտամետ կառավարության և իբր ռուսամետ ընդդիմության միջև։

Այս պատմույթը կարող է հարմար լինել օտար լսարանի համար, սակայն այն խորապես մոլորեցնող է։ Այն ազգային խոր ճգնաժամը վերածում է դիվանագիտական կարգախոսի և, այդպիսով, անտեսում տեղի ունեցածի իրական իմաստը։

Այս ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։ Դա գաղափարական մրցակցություն չէր Արևելքի և Արևմուտքի միջև։ Դա, ամենից առաջ, ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։

Հայ ընտրողների հստակ մեծամասնությունը մերժեց հետագա զիջումների, հետագա հանձնման և երկրի պատմական, սահմանադրական ու քաղաքակրթական հիմքերի հետագա կազմաքանդման ուղին։ Պաշտոնական արդյունքը կարող է այլ բան պնդել, սակայն քաղաքական իրականությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը։

Տեղի ունեցածը պարզապես վիճարկվող ընտրություն չէր։ Դա ընտրություն էր, որի լեգիտիմությունը հիմնովին խաթարվել է։ Գործընթացը նշանավորվեց ճնշման, ահաբեկման, վարչական վերահսկողության, ընտրովի իրավակիրառման և հետընտրական գործընթացի մանիպուլյացիայի մթնոլորտով։

Իշխող կուսակցության հաղթանակի պնդումը չի կարող առանձնացվել իշխանության այն լայն մեքենայից, որը ձևավորեց ընտրությունները քվեարկության օրվանից առաջ, ընթացքում և հետո։ Երբ պետական ինստիտուտները դադարում են գործել որպես հանրային կամքի չեզոք պահապաններ և փոխարենը վերածվում են մեկ մարդու իշխանությունը պահպանելու գործիքների, արդյունքը ժողովրդավարություն չէ։ Դա կառավարվող իշխանություն է։

Ուստի կենտրոնական հարցն այն չէ, թե Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա՞ Արևմուտքի, թե՞ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է ունենա ինքնիշխան արտաքին քաղաքականություն՝ հիմնված սեփական ազգային շահի վրա։ Արտաքին քաղաքական կողմնորոշումը չի կարող օգտագործվել որպես դիմակ ներքին անլեգիտիմության համար։

Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով եւ ոչ մի աշխարհաքաղաքական պիտակ չի կարող արդարացնել ընտրակեղծարարությունը, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները կամ ինստիտուցիոնալ հավասարակշռության ոչնչացումը։

Հունիսի 7-ի քվեարկությունը շատ ավելի խոր բանի մասին էր, քան դիվանագիտությունը։ Հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում։ Նա լսում է Ադրբեջանի պահանջները։ Նա տեսնում է սահմանադրական փոփոխությունների ճնշումը։ Նա հասկանում է «նորմալացման» լեզվի հետևում թաքնված վտանգը, երբ այն կապված է ազգային պահանջների ջնջման, պատմական հիշողության թուլացման և հետագա տարածքային ու քաղաքական զիջումների ընդունման հետ։

Նա գիտի, որ այսպես կոչված ադրբեջանական «անկլավների» հարցը, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ճնշումը և այն մշտական պահանջը, որ Հայաստանը հրաժարվի Արցախի քաղաքական ժառանգությունից, մեկուսացված տեխնիկական հարցեր չեն։ Դրանք ավելի լայն փորձի մաս են՝ Հայաստանը վերաձևելու որպես ավելի թույլ և ավելի հնազանդ պետություն։

Հայաստանին պետք չէ օտար ներողամտություն ներքին ապօրինության հանդեպ։ Հայաստանին պետք չէ ձևական խորհրդարան կամ արհեստականորեն ստեղծված մանդատ։ Հայաստանին պետք չէ կառավարություն, որը օգտագործում է խաղաղության բառապաշարը՝ միաժամանակ հասարակությանը նախապատրաստելով հետագա հանձնման։ Եվ Հայաստանին պետք չէ, որ իր ազգային բանավեճը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծաղրանկարային ընտրության։

Հայաստանի առաջ կանգնած իրական ընտրությունն այլ է։ Դա ընտրություն է արժանապատվության և ենթարկվելու միջև։ Սահմանադրական կարգի և գործադիր գերիշխանության միջև։ Իրական խաղաղության և պարտադրված կապիտուլյացիայի միջև։ Ինքնիշխան ազգային ապագայի և Հայկական հարցը հայկական քաղաքական կյանքից աստիճանաբար դուրս մղելու միջև։

Հայ ժողովուրդն արդեն ավելի հստակ է խոսել, քան ենթադրում են պաշտոնական արդյունքները։ Նա չի քվեարկել նվաստացման նոր շրջանի օգտին։ Նա չի քվեարկել Արցախը ազգային հիշողությունից ջնջելու օգտին։ Նա չի քվեարկել ադրբեջանական յուրաքանչյուր պահանջ անխուսափելի համարելու օգտին։ Նա չի քվեարկել ինքնիշխանությունը արտասահմանյան ծափահարությունների հետ փոխանակելու օգտին։

Նա քվեարկել է Հայաստանի համար՝ նրա արժանապատվության, ինքնության, սահմանադրական կարգի և նրա իրավունքի համար՝ գոյություն ունենալու ոչ թե որպես մեծ տերությունների միջև սակարկության առարկա, այլ որպես ինքնիշխան պետություն։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

Նախորդ գրառումը

Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

ՀՀ արտաքին պարտքը 14 մլրդ 531 մլն դոլար է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ արտաքին պարտքը 14 մլրդ 531 մլն դոլար է

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական