Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և կարևորել միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման ու առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ: