Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Մյունխենում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. գրված է Կառավարության կայքում։

Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։