Փաշինյանը կանցնի կարմիր գիծը, եթե Ռուսաստանին թույլ չտա Հայաստանի միջոցով շրջանցել արեւմտյան պատժամիջոցները. Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով` սա կլինի Սահակաշվիլիի ճակատագրի կրկնության առաջին քայլը։
«Եթե Ռուսաստանը չի ցանկանում դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, ապա այն դուրս չի բերի, դա կախված չէ Հայաստանի իշխանություններից»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Արևմուտքը հասկացրեց, որ Ռուսաստանի հեռանալը տարածաշրջանից նշանակում է Թուրքիայի հզորացում, որը ՆԱՏՕ-ի «օպերատորն» է Հարավային Կովկասում։
«Արևմուտքի նպատակը ոչ թե հայ ժողովրդի շահերը պաշտպանելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն ու Իրանի մուտքը թույլ չտալը։ Լոնդոնը, որը մինչ այժմ չի նկատում Ադրբեջանի վտանգը, հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել Հայաստանը «ռուսական սպառնալիքից», ընդգծեց Կիվիրյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք վեկտորը փոխելու փորձ է եղել։
«Սակայն նրանք չհամարձակվեցին գնալ անհարմար սցենարի ճանապարհով և իրականացրին իշխանափոխություն»,- եզրափակեց փորձագետը։