Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Էստոնիա

Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ։

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Մինչ այդ Փաշինյանը այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Նրան դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Կատարվել է մոմավառություն, ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Նաև հանդիպում է ունեցել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: