Կառավարությունն այսօր՝ հունվարի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 33-ը:
Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել է Դավոս։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
– «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասինև այլ հարցեր։




